-
08.04.2014|
15:11
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն այսօր հրավիրել էր քննարկում «Մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրները ոստիկան-քաղաքացի հարաբերություններում» թեմայով: Իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը ներկայացրեց 2010թ. հունիսի 1-ից 2013թ. մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ուսումնասիրությունների վիճակագրությունը:
-
08.04.2014|
11:40
Հայաստանի իրավապահ համակարգի հանդեպ վստահությունը, չնայած ոլորտի պատասխանատուների հակառակ հավաստիացումներին, դեռևս ցածր մակարդակի վրա է: Եթե սրան էլ հավելենք որոշ ոստիկանների ապօրինի գործողությունները, պատկերն ավելի ամբողջական կդառնա:
-
03.04.2014|
21:20
ՈՒկրաինայի գլխավոր դատախազությունը պաշտոնանկ նախագահ Վիկտոր Յանուկովիչին և ՈՒկրաինայի անվտանգության ծառայության նախկին ղեկավար Ալեքսանդր Յակիմենկոյին ձերբակալելու թույլտվություն է տվել՝ լրագրողներին տեղեկացրել է ՈՒկրաինայի ազգային անվտանգության ծառայության ղեկավար Վալենտին Նալիվայչենկոն։ Մարտի 28-ին, ՈՒկրաինայի գլխավոր դատախազությունը Վիկտոր Յանուկովիչի դեմ քրեական գործ էր հարուցել՝ ՈՒկրաինայի յուրաքանչյուր շրջանի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվե անցկացնելու նրա հայտարարության հիման վրա։ ՈՒկրաինայի պաշտոնանկ նախագահը գտնվում է ռուսական Դոնի Ռոստով քաղաքում:
-
03.04.2014|
16:35
«Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի նկատմամբ ճնշումները նորանոր երանգներ են ստանում: Նրա 15-ամյա որդու նկատմամբ մեղադրանք է առաջադրվել: Շահեն Հարությունյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով` խուլիգանություն զենք-զինամթերքի գործադրմամբ: Նույն հոդվածով օրերս փոխարինվել է Շանթ Հարությունյանի նկատմամբ նախկինում առաջադրված մեղադրանքը:
-
03.04.2014|
14:07
Եվրախորհրդարանը հավանություն է տվել ռուսաստանցի 36 պաշտոնյաների ցուցակին, ում բանկային հաշիվները կարող են սառեցվել, կարգելվի նրանց մուտքը ԵՄ։
-
03.04.2014|
13:30
«Շանթ և ազատություն» բարեգործական հիմնադրամը խիստ մերժողական դիրքորոշում է արտահայտում քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի անչափահաս որդու՝ Շահեն Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու պատվերի կապակցությամբ։
-
02.04.2014|
16:28
Այսօր Ոստիկանության քննչական գլխավոր վարչություն հրավիրված 14-ամյա Շահեն Հարությունյանին առաջադրվել է մեղադրանք` Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) չորրորդ մասի հատկանիշներով:
-
02.04.2014|
13:55
Այսպես կոչված` ֆեյքերի մասին օրինագծի ստեղծման շարժառիթների վերաբերյալ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նարիա Զոհրաբյանն ասել էր, թե իրեն նման խնդրանքով դիմել են մի շարք թերթերի խմբագիրներ և լրագրողներ:
-
02.04.2014|
13:49
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հրապարակել իր տարեկան զեկույցի՝ Երևանի քաղաքապետարանի գործունեությանը վերաբերող հատվածը, որում անդրադառնում է քաղաքապետարանի թերություններին և աշխատանքում գրանցված դրական զարգացումներին։
-
02.04.2014|
12:54
Քիչ առաջ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հրապարակեց դատարանի որոշումը, որով ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի թիվ 7, 8, 37, 38, 45, 49 և 86 հոդվածները: ՍԴ-ն մինչև սեպտեմբերի 30-ը ժամանակ տվեց ԱԺ-ին` համապատասխան օրենսդրական փոփոխություններ, ինչպես նաև` պարտադիր վճարումների վերահաշվարկներ անելու համար: